«Castle of Glass», ամերիկական ռոք-խմբի՝ Լինկին Պարկի «Living Things» հինգերորդ ալբոմի չորրորդ սինգլը։ Խումբը բազմիցս հայտարարել է, որ սինգլը խմբի ամենասիրվածն է։
Սինգլը ընդհանուր առմամբ քննադատների կողմից դրական արձագանքներ է ստացել։ «Billboard-ը» իր հետազոտության մեջ գրել է[3].
«Castle Of Glass» ժողովրդական մեղեդին, որն իր մեջ ներառում է անդիմադրելի պոեզիա, ընդարձակ փոխաբերություններ, կոմպոզիցիան իրենից ներկայացնում է ալբոմի ամենահետաքրքիր թրեքներից մեկը։
«Sputnikmusic.com» վեբ-կայքը ասել է, որ սինգլը նման է «Powerless»-ին.
Մենք սինգլը ավելի բարձր կգնահատեինք, սակայն կա նրա նման և ավելի հետաքրքիր երգ
2012 թվականի օգոստոսի 1-ին նկարահանված «Castle Of Glass» երգի տեսահոլովակը թողարկվել է 2012 թվականի հոկտեմբերի 10-ին։ Տեսանյութը, որի ռեժիսորը Դրյու Սթոֆերն է, պարունակում է «Medal Of Honor: Warfighter» համակարգչային խաղից հատվածներ։
Տեսահոլովակը ցույց է տալիս տղայի, ով հոր մահվան մասին իմանում է իր ծառայակից ընկերոջից։ Այդ իրադարձության պատճառով տղան վերաիմաստավորում է իր կյանքը և այլ կերպ է նայում հոր կյանքին։ Հետագայում, արդեն չափահաս տարիքում նա դառնում է SEAL-ի մարտիկ։ Ծառայության մեջ մահանում է նրա ընկերը, և նա հայտնվում է նույն իրավիճակում, ինչ իր հոր ընկերը. նա ստիպված է լինում ընկերոջ մահվան մասին հայտնել իր հարազատներին։ Պատմության կադրերը շարժվում են խմբի ելույթի կադրերով։ Տեսանյութը ավարտվում է Ուինսթոն Չերչիլի մեջբերումով[5]։
Բոլոր մեծ բաները պարզ են, և նրանցից շատերը կարող են արտահայտվել առանձին բառերով՝ Ազատություն, արդարություն, պատիվ, պարտք, ողորմություն, հույս։
Երգը կարելի է լսել «Medal Of Honor: Warfighter» տեսախաղի տիտրերում։ Բացի այդ, «Recharged» ալբոմի նրա ռեմիքսը կարելի է լսել «Need For Speed: Rivals-ում»։